ՄամուլՔաղաքականություն

«Մեղք գործածը չպետք է դատվի, եթե ապացույցները բավարար չեն»․ Պետրոս Ղազարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մի վայրկյան կասկած չունեմ, որ Քոչարյանը պատասխանատու ա մարտի 1 ի համար։ Լրիվ հասկանում եմ այն մարդկանց էմոցիաները, ում զգացումները նվաստացվել և նսեմացվել են Քոչարյանի ժամանակ։ Ինքս էլ, որպես լրագրող, երբեմն շատ ծանր օրեր եմ ապրել նրա ժամանակ։

Բայց առանց բավարար իրավական հիմքերի նրան դատելը արդարադատություն չի։ Պետության զարգացման տեսակետից աներկբա է, որ մեղք գործածը չպետք է դատվի, եթե ապացույցները բավարար չեն, քան դատվի, որովհետև այդպիսի հանրային պահանջ և համոզմունք կա։ Մենք ի՞նչ պետություն ենք կառուցում։

Հա մեկ էլ չեմ հասկանում ինչու են հատկապես ԼՏՊ ի կողմնակիցները շատ ոգևորված։ 1996 ին պակա՞ս սահմանադրական կարգի տապալում էր և իշխանության յուրացում։ Թե նրանք մտածում են հասարակությունը մոռացել ա այդ մասին։ Կամ գուցե Քոչարյանին էնքան են ատում, որ թքած ունեն։
Համենայնդեպս արդարության զգացումը անձեր և թվեր չպետք է հարցնի»։

 

Կիսվել