Մեկ փրկարար վարակվել է կորոնավիրուսով, մեկուսացված է 11 կոնտակտավոր. Վրեժ Գաբրիելյան
Մեկ փրկարար վարակվել է կորոնավիրուսով, մեկուսացված է 11 կոնտակտավոր. Վրեժ Գաբրիելյան
Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը:
ԱԻՆ Երևանի ստորաբաժանումների ջոկատներից մեկի փրկարարը կորոնավիրուսով է վարակվել: Տղամարդը մեկուսացված է, անցնում է բուժման կուրս:
Մեկուսացված են նաև կոնտակտավորները՝ 11 քաղաքացի: Մեկուսացումը կազմակերպվել է ԱԻՆ կառույցներից մեկում, որը գտնվում է Լուսակերտի տարածքում: Իրավիճակը հսկվում է:
Վերջինս ասաց, հերթափոխերի աշխատանքը կանոնակարգել են այնպես, որ յուրաքանչյուր հաջորդ խումբը նախորդին չհանդիպի: Ամեն օր 2-3 անգամ ջերմաչափում և տարածքների ախտահանում է իրականացվում:
Նաև նկատի են ունեցել այն հանգամանքը, որ հետագայում հնարավոր է աշխատակիցների վարակվելու պարագայում ստորաբաժանումներում մասնագետների խնդիրներ առաջանան:
Այդ նպատակով հրշեջ-փրկարարական համապատասխան փորձ ունեցող մասնագետներից արդեն կազմել են պուհուստային ստորաբաժանումներ, եւ հարկ եղած պարագայում նրանք կփոխարինեն իրենց ընկերներին:
Արդեն 180 աշխատակից՝ գնդապետ, փոխգնդապետ, լեյտենանտ, եւ այլն, տվել է իր համաձայնությունն այդ ստորաբաժանումներում ընդգրկվելկու համար: