Մեկ տարի է՝ գաղտնի ամուսնացել եմ, սիրելիս ԱՄՆ-ից է, շուտով ես էլ կտեղափոխվեմ. Եվա Բաղդասարյան (Տեսանյութ)
Մեկ տարի է՝ գաղտնի ամուսնացել եմ, սիրելիս ԱՄՆ-ից է, շուտով ես էլ կտեղափոխվեմ. Եվա Բաղդասարյան (Տեսանյութ)
Հաղորդավար Ամալյա Հովհաննիսյանը՝ «Look & Face» նախագծի շրջանակներում հյուրընկալել է դերասանուհի Եվա Բաղդասարյանին։
«Արդեն մեկ տարի կլինի, որ միասին ենք, օրինական հարաբերությունների մեջ ենք: Շատ դժվարությամբ կարողացա գաղտնի պահել, ես չեմ սիրում երբ անձնականս հանրության քննարկման առարկա է դառնում, կողակիցս էլ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում:
Մենք միասին ստացել ենք Աստծո օրհնությունը, ոչ մի ճոխ բան չենք կազմակերպել դրա փոխարեն միասին մեկնել ենք Բրազիլիա։
Շատ երջանիկ եմ ու երբևիցե այսքան երջանիկ եմ եղել: Իմ սիրելին արդեն երկար տարիներ է ապրում է Ամերիկայում, ինքը իմ համարա եկել Հայաստան, ու ես էլ պետք է իր հետ տեղափոխվեմ էնտեղ ապրելու՝ ինչը ինձ համար դժվար կլինի:
Մեր տարիքային տարբերությունը 5 տարի է», նշեց Եվան։
Տեսանյութը ստորև