Մեկ շաբաթից համաճարակային իրավիճակը Հայաստանում կսկսի մարել․ Հայկ Մանասյան
Մեկ շաբաթից համաճարակային իրավիճակը Հայաստանում կսկսի մարել:
Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց բժիշկ Հայկ Մանասյանը։
«Այսօր լրանում է մայիսի 28-ից հաշված 14 օրը, այն ժամանակահատվածը, որ ես կանխատեսել էի, որ դրանից հետո մեզ մոտ պիկն արդեն նվազելու է։
Ես կանխատեսել էի 2-3 շաբաթ, այսօր երկու շաբաթը լրացավ, և կարծում եմ՝ վաղվանից սկսած կտեսնենք, որ վիճակն անվազն կայունանում է, վատագույն դեպքում մեկ շաբաթ էլ պիկի վրա կլինենք, հետո կսկսի մարել։
Համաճարակը ոչ թե կվերանա այլ կսկսի մարել»,- ասաց նա։