Մամուլ

Մեկը կարա՞ ասի՝ ինչ կապ ունի հանրաքվեն սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց կյանքի հետ․ Մարուքյան

Մեկը կարա՞ ասի՝ ինչ կապ ունի հանրաքվեն սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց կյանքի հետ․ Մարուքյան

Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների տարեկան հաշվետվություն ներկայացման ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մեր երկիրն անդադար այնպիսի օրակարգերի մեջ է, որը կապ չունի այս մարդկանց կյանքի հետ։

Մեկը կարա՞ ասի՝ ինչ կապ ունի հանրաքվեն այս մարդկանց կյանքի հետ։

Պետությունն այս հարցերը հասցեագրո՞ւմ է:

Ես, որ անկախ պատգամավոր էի, 5 տարի պայքարում էի, ասում էի՝ ժողովուրդ ջան, Երևանին շատ եք փող տալիս, կյանքի որակն այստեղ շատ բարձր է, եկեք այս փողից մի քիչ տանք մարզերին, կյանքի որակն այնտեղ բարձրացնենք, դրա արդյունքում մարդիկ իրենց գյուղերը չեն լքի, որովհետև ռազմավարական անվտանգության հարց է մարդկանց գյուղերում պահելը, պետությունը դրա մասին պետք է մտածի։

Գյուղերում մեկը ուզում է գնա բժշկի, գալիս է Երևան, ուզում է լավ կրթություն ստանա, գալիս է Երևան, ուզում է ժամանցի գա, էլի գալիս է Երևան, այսինքն կյանքի որակի հետ կապված ծառայություններ գյուղում մարդը չի ստանում, իր եղած երկու կոպեկն էլ բերում այստեղ է ծախսում»։

Կիսվել