Մամուլ

Մեծ թվով աշակերտներ ու ուսուցիչներ էքսկուրսիայից հետո սննդային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Մեծ թվով աշակերտներ ու ուսուցիչներ էքսկուրսիայից հետո սննդային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 19-ին, թունավորման դեպք է տեղ ունեցել Տավուշի մարզում: Ժամը  23:30-ի սահմաններում Վանաձոր  քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ  «սննդային  ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի և անչափահասների գործերով տեսուչի և հետաքննիչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝  Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներ, 10-ամյա Օֆելյա Ա.-ն, 10-ամյա  Էրիկ Ա.-ն, 10-ամյա  Լիլիթ Դ.-ն, 10-ամյա Արեն Հ.-ն, 11-ամյա Վլադիմիր Ա.-ն,  8-ամյա  Արմեն Բ.-ն, 11-ամյա Լիլիթ Բ.-ն, 12-ամյա Նարե Հ.-ն, 12-ամյա Արման Ա.-ն, 12-ամյա Հայկ Գ.-ն: Վերջիններս սովորում են Չինչին գյուղի դպրոցում:

shtap ognutyun di

Հիվանդանոց են տեղափոխվել նաև նույն դպրոցի ուսուցիչներ, Չինչին գյուղի  բնակիչներ, 52-ամյա Մարինե Դանիելյանը, 62-ամյա Արուս Մայիլյանը, Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ, 51-ամյա Անահիտ Ասլանյանը, Չինչին գյուղի բնակիչ, 30-ամյա Աննա Թադևոսյանը, Բերդ քաղաքի բնակիչ, 35-ամյա  Զարուհի Եղիազարյանը, Չինչին գուղիյ բնակիչներ, 28-ամյա Մարիամ Եսայանն ու նույն դպրոցի վարորդ , 60-ամյա Մանվել Գյուրջինյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սանահինի եկեղեցի կատարած էքսկուրսիայի ժամանակ՝ առավոտյան Ալավերդի քաղաքի, իսկ ժամը 16:00-ին Դսեղ գյուղի մոտ գործող տարբեր սննդամթերք ուտելու հետևանքով:

Կիսվել