Մամուլ

Մեծ թի՞մ է գործել. արդեն մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը. «Ժողովուրդ»

Մեծ թի՞մ է գործել. արդեն մոտավորապես պարզ է ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսումն իրականացրած անձանց շրջանակը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում:

Մասնավորապես՝ չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից:

Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ միայն նրանց) հեռախոսազրույցները գաղտնալսելու համար աշխատել է մեծ թիմ՝ հանցավոր լուրջ խմբավորում:

Թե ով կամ ովքեր են ներգրավված գործում, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Բայց ըստ մեր աղբյուրների՝ իրավապահների համար արդեն մոտավորապես պարզ են այդ հանցագործությունը կատարած անձանց շրջանակները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել