«Մեզ իրական հեղափոխություն է պետք…»․ Արսեն Բաբայան
«Մեզ իրական հեղափոխություն է պետք…»․ Արսեն Բաբայան
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
Գրառման մեջ ասվում է հետևյալը․
«Իշխող քաղաքական ուժը քիչ առաջ խորհրդարանում տապալեց իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելը: Այդպիսով, քաղաքական իշխանությունը գործածելով օրենսդրական հնարք` խախտեց բարձր ժողովրդավարության հենք հանդիսացող օրենսդրական կարգավորման էությունը:
Հիշեցնեմ, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծվելու հնարավորությունն օրենսդրությամբ սահմանվել էր որպես ընդդիմության վերահսկողական գործունեության արդյունավետ միջոց, իսկ հանձնաժողովի կազմի ձևավորումը սոսկ տեխնիկական բնույթ ունեցող հարց է:
Քաղաքական իշխանությունը ցույց տվեց, որ չի հանդուրժում նաև ընդդիմության արդյունավետ աշխատանքի երաշխիքները:
Մեզ իրական հեղափոխություն է պետք…» ։