Մամուլ

Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը կոչ է անում բոյկոտել «ՀՀԿ ոհմակին»

Սիրելի ժողովուրդ, քանի որ այսօր մեկնարկում է քարոզարշավը խնդրում եմ ՀՀԿ ոհմակին բոյկոտել, հնարավորության դեպքում պատասխան պահանջել Մարտի 1-ի գործը 10 տարի արգելափակելու համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը։

«Չընտրել ոհմակին, որպեսզի շուտով արդար դատաքննության ավարտին Սերժիկի հետ Մարտի 1-ի որոշ պատասխանատուներ կրեն իրենց արժանի պատիժը բանտում, ոչ թե ազատության մեջ վայելեն ժողովրդից թալանածը»,- ասված է նրա գրառման մեջ։

Կիսվել