Մամուլ

Մարտի 1-ի գործով 113 քաղբանտարկյալ պետք է արդարացվեն. ովքեր են նրանք, և ինչ հիմքեր կան

Ինչպես արդեն հայտնի է մի քանի իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ սկսել են նախկինում քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց արդարացման գործընթաց։

Օգոստոսի 7-ին Հայաստանի հելսինկյան ասոցիացիա հ/կ ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը, Ժուռնալիստներ հանուն մարդու իրավունքների հ/կ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը, Իրավունքի և ազատության կենտրոն հ/կ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը և ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հանդիպում են ունեցան ՀՀ գլխավոր դատախազի հետ։

Հանդիպման թեման եղել է հենց քաղաքական դրդապատճառներով դատապարտված մարդկանց արդարացումը։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀՀ դատախազությունը կսկսի Մարտի 1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց, իսկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այս հարցում ամեն կերպ կաջակցեն և դատախազությանը կտրամադրեն թեմային վերաբերող՝ իրենց ձեռքի տակ եղած ամբողջ տեղեկատվությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել