Մարինա Օվսյանիկովան բերման է ենթարկվել
Մարինա Օվսյանիկովան բերման է ենթարկվել
«Առաջին» ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյանիկովային բերման են ենթարկել իր տան մոտից, հայտնել է նրա փաստաբան Դմիտրի Զախվատովը։
Նախօրեին Օվսյաննիկովան Կրեմլում քաղաքական պաստառով բողոքի ակցիա էր իրականացրել, որում Վլադիմիր Պուտինին անվանել էր «մարդասպան», իսկ ռուս զինվորականներին՝ «ֆաշիստներ»։
Հիշեցնենք, որ ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում, լրատվական հաղորդման ժամանակ հեռուստաընկերության աշխատակցուհին հայտնվել էր ուղիղ եթերում՝ ձեռքին պարզած հակապատերազմական հետևյալ գրությամբ պաստառ․
«Ո՛չ պատերազմին։ Կանգնեցրե՛ք պատերազմը։ Մի՛ հավատացեք քարոզչությանը»։