Մարիա Զախարովան անդրադարձել է Ալիևի հայտարարություններին
Մարիա Զախարովան անդրադարձել է Ալիևի հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին: «Քաղաքական հայտարարությունները չպետք է խաչ քաշեն ձեռք բերած արդյունքի՝ Ղարաբաղում կրակի դադարեցման վրա:
Ավելին, քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն կարգավորման՝ առանց այն էլ վերահսկողությունից դուրս եկած գործընթացին, հայտարարել է նա:
Նա նաև հավելել է, որ Ալիևի հայտարարությունների օրիգինալը չի տեսել, ուստի կանդրադառնա ընդհանուր իրավիճակին: «Իրավիճակը տարածաշրջանում չափազանց բարդ է:
Շատ ջանքեր են ներդրվել՝ Ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղան վերադարձնելու, ենթակառուցվածքները վերականգնելու, փախստականների վերադարձի գործընթացներն սկսելու, այս տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքը կարգավորելու պայմաններ և նախադրյալներ ստեղծելու համար:
Սա ծայրաստիճան քրտնաջան աշխատանք է։ Եկեք հիշենք, որ շատ կյանքեր են տրվել, և ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է խաչ քաշի այդ ամենի վրա»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանը, իբև, «հանդիսանում են Ադրբեջանի պատմական հողեր»: