Ազատ խոսք

«Մարդ չգիտի տրիոյով երգի, նորից ստորագրություն հավաքի, թե՞ մի 2000 հատ էլ ֆեյք բացի». Ալեն Սիմոնյան

«Մարդ չգիտի տրիոյով երգի, նորից ստորագրություն հավաքի, թե՞ մի 2000 հատ էլ ֆեյք բացի»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սաղ թարսա, հա.

Ջմեռը ցուրտ չարեց, որ մարդիկ սպառած գազի դիմաց շատ փող վճարեն, Նիկոլից դժգոհ լինեն:

Ռուսները էլի հունվարի մեկից գազի գինը չթանկացրին:

Թարսի նման, սկի ձյուն չի գալիս, որ Հայկին մեղադրենք ձյունը օդում չբռնելու համար:

Քաշեցին, էս տարի էլ հերիք չի Ղարաբաղը հետ չտվեցին, մի բան էլ կործանիչ նոր ինքնաթիռ ստացան:

Ամուլսարը մարդկանց տենց էլ չկիսեց, Ստամբուլյանն էլ ստորագրություն չհավաքեց:

Նիկոլի վարկանիշն էլ փոխանակ իջնի` էլի բարձրացել ա:

Թեժ աշունը մի տարի էլ հետաձգվեց, արդեն երրորդ անգամն ա 6 ամսից հետ չեկան:

Մարդ չգիտի տրիոյով երգի, նորից ստորագրություն հավաքի, թե՞ մի 2000 հատ էլ ֆեյք բացի:

Մտահոգ եմ է, ախպեր, փողա, որ ծախսվում ենք, որ խեռոսանանանք, չի օգնում:

Բայց, եթե ինձ ու իմ նմաններն մեղադրանք առաջադրելով Հայաստանը ավելի ուրախ կլինի, եթե ինձ ու իմ նմանների թաթիկները կտրելով տնտեսությունը ավելի լավը պետք է լինի, եթե ինձ ու իմ նմաններին ասֆալտին փռելով, ասֆալտը ավելի լավը պետք է լինի, նաև ինչու ոչ, եթե ինձ ու իմ նմաններին բռնելով Հայաստանը, իրոք, ավելի լավ պետք է ապրի, ապա…»։

Կիսվել