ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

«Մարդ ինչքան պտի չսիրի իր քաղաքը, որ սենց բաներ անի»․ Հայկ Մարության

«Մարդ ինչքան պտի չսիրի իր քաղաքը, որ սենց բաներ անի»․ Հայկ Մարության

Այս մասին «Ալիք մեդիայի» եթերում ասել է Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Գիտե՞ք՝ ով էր փոխվարչապետը, երբ ես քաղաքապետի էի․ Տիգրան Ավինյանը, իսկ գիտե՞ք՝ որ կուրացիան էր նրան տրված․ Երևան քաղաքի»,- հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ դա էր պատճառը, որ քաղաքապետարանի՝ կառավարությանն ուղղված առաջարկները մերժվում էին։ «Մարդ ինչքան պտի չսիրի իր քաղաքը, որ սենց բաներ անի։

Ինչ գնում էր էնտեղ, մերժվում էր»,- ասել է Մարությանը։

«2017-ին ավագանու ընտրություններ կային, Նիկոլ Փաշինյանը եկել ու ինձ առաջարկում էր, որ իրենց քաղաքական ուժի թեկնածուն ես լինեմ։ Ասացի՝ եթե ազնիվ պայքար լինի ու մենք շանս ունենք, եկեք՝ գնանք, բայց լավ կլինի՝ էներգիան օգտագործենք շատ ավելի հետաքրքիր պահի։ Ես գիտեի, որ եթե իրականում հաղթանակ ունենանք, գրել-ջնջելով մի ձև զրոյացնելու են, իմաստ չուներ։

Ասացի՝ էս ամենը կօգտագործենք մի օր շատ ավելի ճիշտ պայմաններում, ու այդ օգտագործումը եղավ 2018-ի հեղափոխության հաղթանակի համար։ Ակտիվ միացա շարժմանն ու ասացի Փաշինյանին՝ ափսոս էր էնտեղ ծախսելը, ճիշտ էր էստեղ օգտագործելը․ արդյունք տվեց»,- հավելել է Մարությանը։

Կիսվել