ՄամուլՇոու-բիզնես

«Մարդու կյանքն ավելի կարևոր է, քան Արա Մարտիրոսյանի կինը լինելը». Լիլիթ Գալստյանը՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին

«Մարդու կյանքն ավելի կարևոր է, քան Արա Մարտիրոսյանի կինը լինելը». Լիլիթ Գալստյանը՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին

Ինչպես ավելի վաղ արդեն հայտնել էինք, այսօր Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գալստյանը իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտնի։

Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ Լիլիթ Գալստյանը հայտնի երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Սա այս պատմության ուշագրավ կողմն էր, քանի որ, ինչպես հայտնի է, Արա Մարտիրոսյանն արդեն 4 տարի է՝ ամուսնալուծված է։

vraert kin nissan

ArmLady.am-ը կապ հաստատեց Լիլիթի հետ, վերջինս դողացող ձայնով ասաց, որ հիմա ի վիճակի չէ հարցազրույց տալ, իսկ մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք պտտվող լուրերը, որ վերջինս Արա Մարտիրոսյանի կինն է, արձագանքեց․

«Գիտեք, հիմա մարդու կյանքն ավելի կարևոր է, քան Արա Մարտիրոսյանի կինը լինելը»։ Ավելի վաղ մենք կապ էինք հաստատել Արա Մարտիրոսյանի հետ, բայց վերջինս հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ կատարվածի մասին։

Կիսվել