Շոու-բիզնես

«Մարդկանց չի հուզում նախկինների «թալանը»»․ Ռուբեն Մխիթարյան

«Մարդկանց չի հուզում նախկինների «թալանը»»․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ նշելով, որ ցանկացած աշխատանքի գնահատական կարելի է տալ միայն ֆիքսված ու հասկանալի վերջնարդյունքն արձանագրելով։

«Մարդկանց չի հուզում նախկինների «թալանը», իրենց հուզում է, որ եթե թալանն անխուսափելի է, ուրեմն թող գոնե «իրենց ծոցից ելածը թալանի», քանի որ, կրկնում եմ, վստահ են, որ թալանն անխուսափելի է, որովհետև «ով էլ լինի մեկ է՝ թալանելու է» ու այ էստեղ անկյունաքարայինը նրանց հասկանալու հոգեբանության մեջ հետևյալն է՝ «այ ախպեր, ես էլ լինեմ, ես էլ կթալանեմ: Դու որ լինես չես թալանելու՞»: Էս հարցին 90%-ը դրական է պատասխանում:

Ու մի բան էլ: Ցանկացած աշխատանքի գնահատական կարելի է տալ միայն ֆիկսված ու հասկանալի վերջնարդյունքը ֆիկսելով: Օրինակ: Գնում եմ Օլիմպիական խաղեր, որպեսզի հաղթեմ: Փորում եմ ֆունդամենտ, որ վրեն շենք կառուցեմ:

Ռուբեն Մխիթարյան

Եթե սա նշելուց հետո Օլիմպիական խաղերում չես հաղթում, բայց ասում ես՝ դե ես գրանցեցի միջանկյալ արդյունք այս փուլում՝ տեսա Տոկիոն և դա ՇԱՏ լուրջ բան է, կամ՝ ճիշտ է, շենքը 4 տարի է չենք կարող կառուցել, բայց գրանցել ենք միջանկյալ արդյունք՝ տեսեք բանեռի վրայի շենքի պատուհանները ինչ լավն են լինելու, ապա դու ուղղակի հերթական անգամ ցուցադրում ես ԱՊԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆԴ ու «կռուտիտ» լինելու հարցում արդեն ձեռնոց նետում «կռուտիտի աստվածին»:

Հ.Գ. Արդեն 1700 օր է, որ Նիկոլը հեսա-հեսա գնալու ա, բռատ ջան… դե որովհետև դու չգիտես, բանը… Կրեմլը, Ցարը, Կատարի շեյխի բաջանաղը, թազա Օպելի խազած դուռը…. հա, հա, ներսից մարդ ա ասել… Մակրոնը, բիթկոյինը, Քարդաշյանի ձախը ու ստեղ էլ գիտես զատո, բռատ ջան, ուրիշ ձև չկա, ինքնա…. դաբռո էլ ունի… Ո՞ր մեկը ունի… Իա, ամոթ քեզ… արի ասեմ…. բա, բռատ ջան, ներսից մարդա ասել… Ո՞ր ներսից… արա դե ինչ չջոգող էլեկտորատ եք, արա, ձեզ սա էլ ա քիչ..․»,- գրել է նա։

Կիսվել