Մարդիկ չեն խորանում, որ էժանով Վայլդբերիզից առնելը օդից ընկած պարգև չէ. Սամվել Մարտիրոսյան
Մարդիկ չեն խորանում, որ էժանով Վայլդբերիզից առնելը օդից ընկած պարգև չէ. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչ խոսք, բարդ է մարդկանց մի բան համոզել, երբ իրենք ամեն ինչ հակառակն են տեսնում։ Վերցնենք ֆինանսական բուրգերը։ Իսկապես, նրանք, ով շուտ են ներգրավվում էս ամենի մեջ, լավ գումարներ աշխատում են։ Քաշվում էն մեծամասնությունը, որն ավելի շատ է, քան բախտավորները, ով վերջում է մտնում գործի մեջ։
Իրենք փողը ներդնում են ու կորցնում։ Բայց մինչև էդ պահը չի գալիս, բոլորը գոհ են, քանի որ իսկապես գերշահույթ են ստանում։ Ու երբ մատնացույց ես անում, որ խարդախության մեջ են մտած, մինիմում, նեղանում են։
Հիմնականում անիծում ու հայհոյում – տենց տոննաներով նամակներ ունեմ ամեն դեպքից հետո։ Մարդիկ չեն էլ գիտակցում, որ հանցակից են, քանի որ ներգրավվում են իրենց ընկերներին ու բարեկամներին, ու երբ դրանք վերջում քաշվում են, ոչ էլ հասկանում են, որ իրենց մեղքն էլ կար, որ իրենք մասնակցեցին մտերիմների խաբվելու պրոցեսին որպես ուրախ, երջանիկ համոզող։
Կամ մի ուրիշ օրինակ։ Երեկ գրել էի, որ տարածվում է Վայլդբերիզի ծրագիր, որըը իրականում մեջը պարունակում է վտանգավոր հատված, ժողովրդական լեզվով ասած – վիրուս։ Ու էլի նույն բանը։
Մի մասը ասում են, որ հեչ էլ վիրուս չի, օգտվում եմ, բան էլ չի լինում։ Կարծես, հեռախոսը պետք է փռշտար։ Պարզապես, օրերից մի օր, բանկային քարտից գումար կկորի, մարդ չի էլ մտածի, որ դրա հետ էր կապված։
Էլ չասեմ, որ մարդիկ չեն խորանում, որ էժանով Վայլդբերիզից առնելը օդից ընկած պարգև չէ, իրենք պարազպես խաբում են ինչ-որ մի վաճառողի, որը ավելորդ ճանապարհային ծախսի տակ ա ընկնում։ Որ մարդու հետ տենց բան անեին, հաստատ կնեղսրտվեր, մեղմ ասած։
Բայց որ իրականում մի հեռավոր վաճառողի, որը իր պես հասարակ մարդ է, քցում է, դրա մասին չի մտածում։ Կարևորը էժան է ավելի։ Ու էլի ինձ գալիս են անեծքներ, որ ժողովրդին չեմ թողում էժան ապրանք առնի։
Սենց մազալու բաներ»,- գրել է մեդիափորձագետը։