Մամուլ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը փախուստի՞ է դիմել․ կասկածվում է ընտրակաշառք բաժանելու մեջ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը փախուստի՞ է դիմել․ կասկածվում է ընտրակաշառք բաժանելու մեջ

Civic.am-ի ունեցած տեղեկություններով՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը փախուստի է դիմել։ 

Մեր տեղեկություններով՝ երեկ ԱԱԾ աշխատակիցները Մասիսի Նորամարգ համայնքում ընտրակաշառքի բաժանման դեպք են բացահայտել։

ԱԱԾ-ն ձեռք է բերել բավարար փաստեր, որ կաշառք բաժանողը Մասիսի քաղաքապետի մտերիմներից մեկի ընկերն է, ով ձերբակալվելուց հետո Դավիթ Համբարձումյանի դեմ ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ ինքը կատարել է հենց նրա հրահանգները։ 

Հիշեցնենք, որ Նորամարգ համայնքում ընտրակաշառքի բաժանման մասին հայտնել էին հունիսի 18-ին․ ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմով, նույն գյուղի բնակչության շրջանում գումարի տեսքով ընտրակաշառք են բաժանել և շարունակում են բաժանել:

ոստիկանություն

Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ձեռք բերվել, որ նշված անձինք Նորամարգ գյուղի բնակչության շրջանում 15.000-20.000 դրամի սահմաններում փող են բաժանել դաշինքներից մեկի օգտին՝ քվեներ ապահովելու համար:

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ տվյալ դեպքի հետ կապված այլ կասկածյալներ չկան եւ գործողությունները շարունակվում են։ Իսկ Մասիսի քաղաքապետարանից հայտնեցին, որ քաղաքապետը փախուստի չի դիմել, նա արձակուրդում է։

Կիսվել