Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը ինքնասպան է եղել (ֆոտո)
Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը ինքնասպան է եղել (ֆոտո)
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:
Bavnews.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:
Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:
Դեպքի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ համայնքապետարան ներխուժած անձը Էդգար Մարգարյանն է: Նա Մասիսի ավագանու անդամ է եղել 2016-2021 թվականներին: