ՄամուլՏեսանյութ

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը վնասազերծված է (Տեսանյութ)

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը վնասազերծված է (Տեսանյութ)

«Զինված անձը վնասազերծված է, տուժածներ չկան….», – հայտնում է Մասիսի փոխհամայնքապետ Նորայր Հակոբյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինված անձը ներխուժել է Մասիսի համայնքապետարան, նռնակ նետել քաղաքապետի աշխատասենյակից և անկանոն կրակոցներ արձակել: Պարզվեց, որ զինված անձը Մասիսի ավագանու նախկին անդամ Էդուարդ Մարգարյանն է:

eduard margaryan

«Դեպքի պահին շենքում են գտնվել պահակն ու մեկ մաքրուհի, որոնք այս պահին մեզ հետ են, նրանց որեւէ վտանգ չի սպառնում։ Ըստ ականատեսների՝ պայթյունի մեկ ձայն եւ կրակոցի երկու ձայն է լսվել համայնքապետարանի շենքից։

Ականատեսներն ասում են, որ նա սթափ վիճակում չէ»,- ասաց Նորայր Հակոբյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել