Մամուլ

Մասիսի քաղաքապետ՝ Դավիթ Համբարձումյանը, ազատ արձակվեց

Երևանի և Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունիում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար (ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին և 2-րդ մաս), իսկ փոխքաղաքապետը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Կիսվել