Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին Bavnews.am-ին հայտնեցին «Նաիրի» ԲԿ-ից։
Այս պահին Մանվել Գրիգորյանի շաքարը նորմայից բարձր է, նա շնչում է ինքնուրույն և գիտակցության է։
Հիշեցնենք, որ երեկ Մանվել Գրիգորյանին տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Նրա առողջական վիճակը դարձյալ սրվել էր և ուշագնացություն էր եղել։