Մամուլ

Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ Պյոտր Մովսեսյանը

Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ Պյոտր Մովսեսյանը

«Սիսիան ինֆո» ֆեյսբուքյան էջը հայտնում է․

«Ցավով տեղեկացնում ենք, որ 64 տարեկան հասակում մահացել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Պյոտր Արշակի Մովսեսյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին ժամը 18:00-ից «Էրեբունի» սգո սրահում (հիվանդանոցից-ավտոշուկա ճանապարհին)։

Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի14-ին ժ.12:30-ին նույն վայրից դեպի ԵՌԱԲԼՈՒՐ զինվորական պանթեոն, որտեղ ժ. 13:00-ին զինվորական կարգով կկատարվի թաղման կարգ։

erablur

Հակիրճ ներկայացնում ենք Պյոտր Մովսեսյան մարտական ուղին…

Պյոտր Արշակի Մովսեսյան ծնվել է 1957թվականի մայիսի 10-ին Սումգայիթում։ Հայրը՝ Արշակ Բախշիի Մովսեսյանը, մայրը Աննա Արտյոմի Ազիզբեկյանը Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղից են։ 1988-ի ջարդերից հետո տեղահանվել եւ բնակաություն են հաստատել Սիսիանի շրջանի Իշխանասար գյուղում։

1989թ-ին ամուսնացել է Մելանյա Դավթյանի հետ ունենալով երկու որդի, ավագը՝արցախյան վերջին պատերազմի հերոս Ներսես Պյոտրի Մովսեսյանը, կրտսերը՝ մասնագիտությամբ բժիշկ Վարդգես Մովսեսյանը։

1989-ից կամավորագրվել է Հովիկ Ազոյանի Սիսիանի ջոկատին՝ մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը։ Եղել է անգերազանցելի հետախույզ`շրջափակումից դուրս բերելով շուրջ 80 հոգու, փայլուն իրականացրել մի շարք օպերացիաներ։

1992-ի հոկտեմբեր նոյեմբեր ամիսներին մասնակցել է Լաչինի հարավ արեւելյան շրջանի գյուղերի ազատագրմանը եւ պաշտպանությանը։ Դեկտեմբերին տեղափոխվել է Կապանի շրջան, մասնակցել Զանգելանի 11 գյուղերի ազատագրմանը, դեկտեմբերի 10ին ծանր միջանցիկ հրազենային վիրավորում է ստացել ձախ թոքի շրջանում։

Եռաբլուր

Անտեսելով մարմնական ցավը՝ չապաքինված վիրավորումով կրկին միացել է ջոկատին իրականացնելով թարգմանություններ ադրբեջաներենից հայերեն, որոնք վշճռական նշանակություն են ունեցել հաղթանակի կերտման գործում։

1993թ-ի մարտ ամսին վերադառնում է շարք մասնակցում Քարվաճառի,1993թ-ի մայիսին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հոռաթաղ, Ջանյաթա գյուղերի ազատագրմանը։

1994թ-ի հունվար ամսից մինչ զինադադրը մասնակցել է Ֆիզուլի Հորադիզ պաշտպանական գծի ծանր մարտերին։ Հետպատերազմյան շրջանում աշխատել է Զինվորական ոստիկանությունում, որպես Զանգեզուրի գոտու ԶՈ բաժնի վարչատնտեսական խմբի պետ։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել ՝

1«Մարտական ծառայություն» մեդալ, թիվ 2855 ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2007թ-ի թիվ 27 հրամանագրով։

2 «Արիություն» մեդալ, թիվ 546 ԼՂՀ Նախագահի 2003թ-ի թիվ 38 հրամանագրով։

3 «Վազգեն Սարգսյան» մեդալ, թիվ 8580 ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով։

4 « ՀՀ ԶՈՒ 20 տարի հոբելյանական» մեդալ ՀՀ Նախագահի 2012թ-ի հրամանագրով։

5 «1992-94թթ մարտական գործողությունների մասնակից» մեդալ։

6 «Ազատագրում» մեդալ թիվ 274, հայրենասիրական ՀԿ-ի կողմից։

7 «Մայրական երախտագիտություն» մեդալ թիվ 3826, ԼՂՀ Մայրություն ՀԿ-ի կողմից։

Պյոտրի որդին՝ հերոս Ներսես Մովսեսյանը լինելով հոր արժանի զավակը 2020թ-ի սեպտեմբերի 28ին, որպես կամավոր, մեկնել է ռազմաճակատ եւ հերոսացել ունենալով հոր փառահեղ օրինակը»։

Կիսվել