Աշխարհ

Մահացել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը

Մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը: Անվանի արտիստը 88 տարեկան էր։

«Խոր վշտով Ալեն Ֆաբիենը, Անուշկան, Էնթոնին հայտնում են իրենց հոր մահվան մասին։ Նա խաղաղ մահացավ Դուշիի իր տանը՝ շրջապատված իր երեք երեխաներով և ընտանիքի անդամներով»,-ասվում է նրա երեխաների հայտարարության մեջ:

Ուղիղ մեկ ամիս առաջ ֆրանսիական կինոյի աստղի դուստրը՝ Անուշկա Դելոնը, ցույց է տվել իր ծանր հիվանդ հոր լուսանկարները՝ նշելով, որ նրա  մոտ ախտորոշվել է քաղցկեղ և Ալցհեյմերի հիվանդություն: Դուստրը հավելել է, որ լուսանկարներն արվել են հոր համաձայնությամբ:

Բացի Անուշկայից, Ալեն Դելոնն ունի երկու որդի՝ Էնթոնին և Ալեն-Ֆաբիեն։

alen delon
Կիսվել