Մահացել է Վլադիմիր Էտուշը՝ «Կովկասի գերուհին» ֆիլմի ընկեր Սաախովը
96 տարեկան հասակում այսօր մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը՝ «Կովկասի գերուհին» ֆիլմի ընկեր Սաախովը: Լուրը հաստատել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
«Վլադիմիր Աբրամովիչը վախճանվեց այսօր` ժամը 12.30-ին, հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին ուրբաթ օրը։ Ես կարծում եմ, որ սիրտն է կանգ առել»,- ասել է Կրոկը: