Մամուլ

Մահացել է մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը

Մահացել է մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը

Կորոնավիրուսային համավարակիր պատճառով կյանքից հեռացել է անվանի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը։ 

Նա երկար տարիներ եղել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձը, մեծ ներդրում է ունեցել մարզում մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայությունների զարգացման ու կայացման գործում։ Աշխատել է Գյումրու ծննդատանը։ 

36 հազար ծնունդ

Ֆելիքս Գրիգորյանն ավելի քան 45 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում 36 հազարից ավելի ծնունդ է ընդունել։ 

Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը եւ աշխատակազմը ցավակցում են Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին։

Նշենք, որ Ֆելիքս Գրիգորյանը ընդունել է 36 հազարից ավել ծնունդ։

Կիսվել