ՄամուլՄշակույթ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին, 72 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:

հակոբ պարոնյան թատրոն

Զավեն Աբրահամյանը 1994 թվականից աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ խաղացել է բազմաթիվ դերեր, որոնցից են՝ Մայիս (‹‹Սեր, մինչ ի մահ››), Կավալեր (‹‹Հյուրանոցի տիրուհին››), Միկիչ (‹‹Խանումի արարքները››), Ուստա Կարո (‹‹Խելահեղ օր››), Հարբած տղամարդ (‹‹Տեր, մի թող մեզ անտեր››), Իսայի (‹‹Խաթաբալա››), Թովմաս (‹‹Ատամնաբույժն արևելյան››), Եզոպոս (‹‹Եզոպոս››), Էգյուչիկ (‹‹Տասներկուերորդ գիշեր››), Դատապարտյալ (‹‹Չարենցի ուղղիչ տունը››), Երաժիշտ (‹‹Էսպես մինչև երբ››), Տարոն հայրիկ (‹‹Գնա մեռի, արի սիրեմ››) և այլ ներկայացումներում:

Զավեն Աբրահամյանը 2004 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2005 թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Կիսվել