Մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը
Մահացել է հաղորդավար Գևորգ Եղիազարյանը
Մահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գևորգ Եղրազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից։
«Սրտի խորը ցավով հայտնում ենք բոթը՝ կյանքից վաղաժամ հեռացել է բոլորիս կողմից սիրված հաղորդավար, մեր գործընկեր Գևորգ Եղիազարյանը: Նրա ընտանիքին, մտերիմներին ու նրա արվեստը գնահատող մարդկանց մեր խորը ցավակցություններն ենք հայտնում….»։
Վերջին տարիներին նա ապրում էր ԱՄՆ-ում։
Հաղորդավարի մահվան պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։ Նրա ընտանիքը որոշում է կայացրել մարմինը տեղափոխել Հայաստան։
Մեկ ամիս առաջ հաղորդավարը գրառում էր կատարել, որում ասվում էր․ «Կյանքիսս ամեն վայրկյանն ապրելու եմ ինչպես վերջինը»։