Մահացել է հաղորդավար Գայանե Փայտյանը
Մահացել է հաղորդավար Գայանե Փայտյանը
Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը: Նա առողջական խնդիրներ ուներ:
Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականին: 2008թ. հիմնադրել և ղեկավարում էր հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։
2017-ից մինչ օրս վարել է «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը։
Դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։
2009-ին Գայանեն ամուսնացել է մասնագիտությամբ ինժեներ Էդուարդ Միհրանյանի հետ։ 2017թ.՝ երկար տարիների սպասումից հետո, նրանց ընտանիքում ծնվում են երկվորյակ աղջիկներ։