Մահացել է Իջևանի բենզալցակայանում պայթյուն-հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 60-ամյա տղամարդը
Մահացել է Իջևանի բենզալցակայանում պայթյուն-հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 60-ամյա տղամարդը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին ՀՀ առողջապահության նախարարության այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Տավուշի մարզի բնակիչ, 60-ամյա Գարիկ Դավթյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Իջևանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Իջևան քաղաքում տեղի ունեցած խոշոր պայթյուն-հրդեհի հետևանքով ևս 3 հոգու հետ մարմնական վնասվածքներ ստանալուց հետո:
«Իջևան» բժշկական կենտրոնից բոլոր վիրավորները սանավիացիայով տեղափոխվել էին այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 3-ին խոշոր պայթյուն էր տեղի ունեցել Տավուշի մարզում, որը հետո վերածվել էր հրդեհի։