Մահացել է ԱՄԷ նախագահը
Մահացել է ԱՄԷ նախագահը
Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանը։ Նա երկար ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ։ Խալիֆա ալ-Նահյանը 72 տարեկան էր։ Նա հանդիսանում էր ԱՄԷ հիմնադիր Զայեդ ալ-Նահյանի ավագ որդին։
Վերջին շրջանում նա ընդհանրապես չէր զբաղվում պետական գործերով, դրանք հանձնարարելով իր որդուն՝ Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Զայեդ ալ-Նահյանին։
1967 թվականի փետրվարին Խալիֆան նշանակվեց Աբու Դաբիի Էմիրության կայսր ժառանգորդ։ Մինչև ՄԱԷ-ի նախագահ ընտրվելը, նա ղեկավարում էր ամենaմեծ՝ Աբու Դաբիի Էմիրությունը, որտեղ գտնվում է ՄԱԷ-ի նավթի պաշարի 80%-ը։ Հենց նա էլ ղեկավարում էր նավթի գործերի հետ կապված խորհուրդը։
Շեյխ Խալիֆան մեծ հարգանք է վայելում զինվորականների շրջանում։ Նա միշտ հավասարակշռված է և պոեզիայի մեծ սիրահար։