ՄԱԿ ում վիզը ծուռ ելույթներով, ֆեյք կայքերի օգնությամբ երկիր չեն ղեկավարում Նիկոլ ջան․ Անահիտ Մութաֆյան
ՄԱԿ ում վիզը ծուռ ելույթներով, ֆեյք կայքերի օգնությամբ երկիր չեն ղեկավարում Նիկոլ ջան․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։
«Էժանագին սենսացիաներ, սուտ ու օդ քրգործեր, մամուլի վրա հարձակում, եկեղեցու և ազգային հերոսների նսեմացում սա է մեր նոր Հայաստանի նոր իրավիճակը։ Այս ամենի ետևում՝ ետնաբեմում շատ ավելի կարևոր գործողությունների կոծկում։
Արցախյան հիմնախնդրի լուծում ի օգուտ ադրբեջանի, արտաքին պարտքի ծավալի մեծացում, աշխատատեղերի կրճատում, չարդարացված թանկացում, ներդրումների բացակայություն, հայ ռուսական հարաբերությունների վատթարացում և վերջում էլ բլոկադա։
Ահա այս ճանապարհին է կանգնած այսօր Հայաստանը։ ՄԱԿ ում վիզը ծուռ ելույթներով ու Լոսում սեփական երկրի ժողովրդից բամբասելով, ֆեյք կայքերի օգնությամբ վարկանիշ պահելով երկիր չեն ղեկավարում Նիկոլ ջան»։