Օգտակար

Մազերի ամրության համար օրեկան 4 հատ նուշ կերեք

Մազերի ամրության համար օրեկան 4 հատ նուշ կերեք

Նուշը պարունակում է գրեթե բոլոր հանքանյութերն ու վիտամինները, որոնք հարկավոր են մազերի աճի, դրանց առողջության ու գեղեցկության համար։

Մագնեզիումն ու ցինկը խթանում են մազերի աճը, իսկ B խմբի վիտամինները մազերին ամրություն ու փայլ են հաղորդում։

Գերմանացի հետազոտողները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում 4 նուշ ուտել, այն կօգնի օրգանիզմը հագեցնել միկրոտարրերով, որոնք ոչ միայն կամրացնեն մազերը այլև օրգանիզմը կհարստացնեն կարևոր օգտակար նյութերով։

Նուշը նաև օգնում է կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը, բարելավել քունը։

Նուշի յուղը լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում։ Այն պահպանում է նուշի բոլոր օգտակար հատկությունները և հարմար է բոլոր տեսակի մաշկերի համար։ Փափկացնում է, սնում, մաքրում և հարթացնում մաշկը։

Եթե թաց նուշն ուտեն կճեպի հետ, շատ կօգնի լնդերի ու բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում և կիջեցնի ջերմությունը: Թաց նուշը գիրացնում է մարմինը: Նուշն օգտակար է չոր հազի, արյունաթքության, միզապարկի և աղիների հիվանդությունների դեպքում:

Մաքրում է կուրծքը և հանգստացնում միզելու ժամանակ առաջացած մրմռոցը: Շաքարի հետ ուտելու դեպքում առատացնում է սերմնարտադրությունը, ինչպես նաև օգտակար է թոքերի համար: Բոված նուշն ուտելն օգտակար է ստամոքսի համար, բայց դանդաղ է մարսվում:

Նշի յուղն օգնում է ականջի ցավի դեպքում, իսկ բնափայտն օժտված է այն բոլոր հատկություններով, ինչ պտուղը: Նշի վնասակար ներգործությունը չեզոքացնում է շաքարը, ինչպես նաև` թթու մրգերի օշարակը:

Դառը նուշի լավագույն տեսակը խոշոր և յուղոտ է լինում: Մաշկին քսելու դեպքում կվերացնի պեպենները, կօգնի եղնջատենդի և էկզեմայի ապաքինմանը։

Կիսվել