«Ճվճվ Արոյի» որդին դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման
«Ճվճվ Արոյի» որդին դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» որդին ՝ Սարգիս Վարդանյանին և դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման։ Այս մասին ասել է Սարգիս Վարդանյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը:
Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում:
60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել:
Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին և ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:
Վարդանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: