Ճանապարհի մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են 16 ավտոմեքենաներ. կան վիրավորներ (Տեսանյութ)
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են 16 ավտոմեքենաներ. կան վիրավորներ (Տեսանյութ)
Այսօր՝ մարտի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են 16 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի ավագ տեսուչներ Տիգրան Բունիաթյանն ու Վարդան Վարյանը։
Տեղում աշխատում են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը։ Հետաքննիչների կողմից վթարի փաստի նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, ու եթե ճանապարհը սպասարկող Ճանշինը ժամանակին կատարեր աղ ու ավազով ճանապարհի մշակման աշխատանքներ, ապա մերկասառույց չէր լինի։
Տեսանյութը ստորև