Ղրիմի կամրջի պայթյունի գործով բերման են ենթարկվել հայր և որդի Ազատյանները
Ղրիմի կամրջի պայթյունի գործով բերման են ենթարկվել հայր և որդի Ազատյանները
Ռուսաստանյան տելեգրամ ալիքները հաղորդում են, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով կան առաջին ձերբակալվածները, հայտնի են նրանց անունները։
Նշվում է, որ նրանք են Արմավիրի ընկերության աշխատակիցներ Սամվել Ազատյանը, նրա որդիները՝ Գեորգին ու Արտյոմը, ինչպես նաև բանվոր Յուրի Պոստնիկովը։ Հենց նրանք են, իբրև թե, ընդունել պայթուցիկով բեռնված բեռնատարը և բաց թողել այն:
Ըստ աղբյուրի, ընդունել է «Ագրո բիզնես» Արմավիրի ընկերությունը։ Այն զբաղվում է սոյայի վերամշակմամբ և պատկանում է ծնունդով Մակեևկայից Գեորգի Ազատյանին և նրա հորը՝ Սամվելին։ Ընտանիքի կրտսեր որդին՝ Արտյոմը, իրավաբան է։ Վերջինս վերջերս մեկնել է Սիմֆերոպոլ՝ ավելի լավ կյանք ունենալու նպատակով:
Ըստ աղբյուրի, հայտնի իրադարձություններից առաջ նա զանգահարել է հորը՝ Սամվելին և խնդրել մեկ օրով ինչ-որ բեռ ընդունել, որն, իբր, պատկանում է իր ընկերոջը։
Գեորգիի խոսքով՝ իրենք մոռացել են իրեն հայտնել այդ մասին, իսկ օտար համարանիշներով բեռնատարի ժամանման մասին նա իմացել է արդեն այդ պահին՝ որպես կատարված փաստ։ Պահեստում ազատ տեղ է եղել:
Վարորդը կոմերսանտին է տվել հաշիվ-ապրանքագրերի մի կույտ, բայց ստացողը չի նայել դրանք և չի ստորագրել։ Հաջորդ օրը կեսօրին պահեստ է ժամանել Մահիր Յուսուբովը: Նրանց միջեւ կապ չի եղել, միակ ստուգում-հաստատումը եղել է բեռնատարի պետհամարանիշը, որը հայտնել է նախորդ վարորդը։
Գեորգիի ներկայությամբ բեռնումն իրականացրել է ընկերության տրակտորավար Յուրի Պոստնիկովը՝ մեխանիկական բեռնիչի միջոցով։ Իսկ արդեն հոկտեմբերի 8-ին հատուկ ծառայություններն այցելել են պահեստ։ Նախաքննությունը տեւել է մեկ օր։
Հարցաքննվել են բոլոր մասնակիցները, առգրավվել են ձեռնոցները, որոնցում աշխատել է Յուրին, և աշխատողների հեռախոսները։ Գիշերը բոլորին տեղափոխել են Սիմֆերոպոլ՝ քննչական գործողությունների և պոլիգրաֆի թեստ անցնելու համար։ Բերման է ենթարկվել նաեւ Արտյոմ Ազատյանը։