Ղրիմի կամրջին նույն ճակատագիրն է սպասում
Ղրիմի կամրջին նույն ճակատագիրն է սպասում
Lragir.am-ը գրում է․ Ղրիմի կամուրջը Ռուսաստանն ապօրինի կառուցել է Ուկրաինայի տարածքային ջրերում և համարվում է Ուկրաինայի տարածք, ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը՝ մեկնաբանելով Ուկրաինայի խոստումը արևմտյան գործընկերներին՝ չհարվածել Ռուսաստանին ԱՄՆ-ի և Եվրոպայի տրամադրած զենքերով։
Ղրիմի կամրջի վրա, պարզաբանել է Արեստովիչը, այս սահմանափակումը չի գործում։
«Չհարվածե՞լ Ռուսաստանի Դաշնությանը, չենք խփի, մենք բավականաչափ թիրախներ ունենք Ուկրաինայի տարածքում։ Ղրիմի կամրջի առաջին հատվածն անցնում է Ուկրաինայի տարածքային ջրերով։ Սա մեր տարածքն է», – ասել է նա։
Արեստովիչը հավելել է, որ «Ղրիմի կամրջի հետ կարող են պատահել ամեն տեսակի անախորժություններ»։ «Սա ապօրինի կառույց է, որը կառուցվել է Ուկրաինայի տարածքային ջրերում: Բոյկոյի աշտարակները ապօրինի են բռնագրավվել… ի՞նչ եղավ նրանց հետ:
Ղրիմի կամրջին նույն ճակատագիրն է սպասում», ասել է նա։