Ղարաբաղը հայկական հող է, էլ ինչ վիճելի հարց կարող է լինել. Սիրիայի հոգևոր առաջնորդ
Ղարաբաղը հայկական հող է, էլ ինչ վիճելի հարց կարող է լինել. Սիրիայի հոգևոր առաջնորդ: Սիրիայի հոգևոր առաջնորդ, Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը ռուսական ԶԼՄ-երին տված հարցազրույցում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին:
Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց պետք է լուծված լիներ:
«Չեմ հասկանում, թե ինչն է այստեղ վիճելի: Անձամբ ես աջակցում եմ Ղարաբաղին և այդ ժողովրդի անկախության ու ազատության ձգտումներին:
Ուզում եմ շեշտել, որ ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառը կրոնական չէ:
Պատճառը ժողովրդի կամարտահայտությունն է, և սրա հետ չի կարելի հաշվի չնստել»,- նշել է նա:
Սիրիայի հոգևոր առաջնորդն առաջին անգամ իր տեսակետը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտնել էր 2011 թվականին՝ Սիրիայի կրոնական փոքրամասնությունների հետ հանդիպման ժամանակ: