Ղազախստանում փորձարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ
Ղազախստանում փորձարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ
Ղազախստանում գիտնականները սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները։
Պատվաստանյութը ղազախական մշակման է, ինակվիտացնող տեսակի։ Այս մասին հայտնում է Ղազախստանի կրթության և գիտության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ ԱՀԿ-ն արդեն գրանցել է ղազախ գիտնականների կողմից արված պատվաստանյութի մշակումը և ներառել իր կայքում, որպես հնարավոր հիմնական պատվաստանյութի թեկնածու, որին թույլատրված է նախակլինիկական փորձարկում անցնել։
Ներկայումս մշակումը պետք է անցնի նախակլինիկական և կլինիկական փորձարկում, որից հետո, եթե հաստատվի, կթույլատրվի այն օգտագործել։