Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը
Իրավապահներն այսօր ձերբակալել են ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար։
Նույն տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Ջոնիկ Աբրահամյանի տնից մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել, սակայն դրանց հիմնական մասն օրինական է եղել։
Մենք փորձեցինք այս լուրը ճշտել ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն այնտեղից մեզ պատասխանեցին, որ ոստիկանությունը նման անուն-ազգանունով մարդու չի ձերբակալել, գուցե իրավապահ այլ մարմիններ են այդ գործողությունը իրականացրել։
ԱԱԾ լրատվականից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ ԱԱԾ խոսնակն անհասանելի է։
Աղբյուր՝ 1in.am