Ձերբակալված պատգամավորներն ուղիղ եթերում էին (Տեսանյութ)
Ձերբակալված ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը քիչ առաջ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում էին:
Պաշտպանը մի քանի ժամ չէր կարողանում տեսակցել նրանց: Միայն խուզարկություն կատարելու համար ներս էին թողել:
Ավագ հետաքննիչը հայտարարել էր, որ ցանկանում է կատարել պատգամավորների խուզարկություն: Մինչդեռ պաշտպանը խուզարկություն կատարելու համար պահանջում էր իրավական հիմքերը. «Տվյալ անձինք հանդիսանում են ԱԺ պատգամավորներ և կատարվող ներգործության միջոցները պետք է նախատեսված լինեն ՀՀ Սահմանադրությամբ և համապատասխան իրավական ակտերով»,- ասում էր պաշտպանը:
Արարատ Միրզոյանը մինչ այդ հրաժարվել է պատասխանել հարցերին և ցանկացել է ունենալ փաստաբան:
Այս պահին ԱԺ պատգամավորները խուզարկվում են եւ թույլ չի տրվել տեսանկարահանել գործընթացը: