Հրշեջ փրկարարների աշխատավարձը կբարձրանա. Փաշինյանի նոր որոշումը
Հրշեջ փրկարարների աշխատավարձը կբարձրանա։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ։
«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:
Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք:
Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով»: