Հրավառության կազմակերպիչներն, առանց տուգանվելու բաց են թողնվել
Հրավառության կազմակերպիչներն, առանց տուգանվելու բաց են թողնվել
Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից։
Երեկ երեկոյան կառավարական ամառանոցների հարեւանությամբ՝ «Դվին» հյուրանոցի բակում, Երեւանի համար անասելի հզորությամբ հրավառություն իրականացնելու համար վարչական ձերբակալման են ենթարկվել ՍՊԸ-ի աշխատակիցներ։
Հրավառություն կազմակերպած ՍՊԸ-ի աշխատակիցներին ոստիկանության բաժնում 3 ժամ հարցաքննելուց հետո առանց տուգանելու բաց են թողել, քանի որ լռության ժամը խախտված չի եղել։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի համաձայն լռության ժամ է համարվում 23։00-ից 7-ը, որի ընթացքում հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում։ Հրավառությունը տեղի է ունեցել մինչեւ 23։00։
Գուցե ժամային առումով խախտում չկա, բայց ոլորտը կարգավորող տեսչական մարմինը պարտավոր է պարզել՝ արդյո՞ք նման ծավալի հրավառ նյութերի օգտագործումը Երեւանի ամենաբանուկ հատվածում համապատասխանել է օրենքով սահմանված թույլատրելիությանը։
Փորձեցինք կապ հաստատել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին, սակայն մեր զանգը մնաց անպատասխան։