ՄամուլՏեսանյութ

«Հրապարակում կան մարդիկ, որ ինձ համար անընդունելի են». Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

«Հրապարակում կան մարդիկ, որ ինձ համար անընդունելի են». Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

«Հայրենիք» կուսակցության և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանի խոսքով՝ շատերի կողմից պահանջվող գործողությունները կարող են բերել շարժման մարմանը։ «Օրինակ, եթե մենք գնանք ու գրավենք, ենթադրենք, Կառավարության կամ Ազգային ժողովի շենքը, ի՞նչ է դա մեզ տալու։

Եկեք տրամաբանենք: Դա իշխանություններին հնարավորություն է տալու ձերբակալել շարժման առաջնորդներին, ձերբակալել բազմաթիվ քաղաքացիների և շարժումը կասեցնել, մարել։ Մենք իրավունք չունենք թույլ տալ նման գործողություններ»,- ասել է Արթուր Վանեցյանը։

hanrahavaq akcia

«…Այս հրապարակում կան մարդիկ, որ ինձ համար անընդունելի են, իրենց՝ ստեղ գտնվելը համարում եմ հարված շարժմանը. անուններ չեմ հնչեցնելու։ Բայց մենք չենք կարող ասել՝ գիտեք, գնացեք այստեղից… սա համազգային շարժում է»,- հավելել է նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել