Փափուկ կեքսեր, առանց ձվի և կարագի, ընդամենը 30 րոպեում
Փափուկ կեքսեր, առանց ձվի և կարագի, ընդամենը 30 րոպեում
Հրաշալի դեսերտ թեյի հետ։ Պատրաստվում է շատ հեշտությամբ։ Կարող են ուտել նաև այն մարդիկ, ովքեր պասի ընթացքում չեն կարողանում առանց քաղցրավենիքի։
Բաղադրիչներ՝
2 բաժակ ալյուր,
1 բաժակ ցանկացած մրգի հյութ,
1 բաժակ շաքար,
6 ճաշի գդալ բուսական յուղ,
մեկ պտղունց աղ,
⅓ թեյի գդալ սոդա,
ըստ ճաշակի չորամիրգ և ընկույզ։
Կեքսերի պատրաստման եղանակը՝
Առանձին խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները և հեղուկները։ Աստիճանաբար հունցում ենք խմորը՝ լցնելով չոր բաղադրիչները հեղուկների մեջ։ Լցնում ենք զանգվածը ձևամաններիի մեջ։
Թխում ենք 30 րոպե՝ 180 աստիճանի տակ։