Մամուլ

Հրանտթոխատյաններն ու Արմեն Սարգսյանն ամբողջացրին ամոթալի շղթան

Հրանտթոխատյաններն ու Արմեն Սարգսյանն ամբողջացրին ամոթալի շղթան

Lragir.am-ը գրում է․ Մոսկվա իր «մասնավոր այցից», փակ ու համայնքային կառույցում սակավամարդ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՌԴ նախագահ Պուտինին հայ ռազմագերիների ու անհետ կորածների հարցը լուծելու համար:

Մինչ այդ Ռուսաստանի հայերի միության անկրկնելի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել էր, թե այդ հարցով դիմել են Պուտինի օգնականին, եւ նա խոստացել է, որ հարցը լուծվելու է:

Ո՞ր հարցն է լուծվելու՝ գերիների ու անհետ կորածների վերադարձի՞, թե այդ վերադարձը ձգձգելու, ինչը լուրջ լծակ է Հայաստանի դեմ: Հարցն անիմաստ է թվում, բայց պատերազմն ու հետպատերազմյա «կարգավորումների» տրամաբանությունը հուշում են, որ մարդկային ցավի ու արդարացի պահանջների վրա մանիպուլյացիաները ավելի գործուն մեթոդ են, քան կոշտ ու դիմահայաց գործողությունները: Առավել եւս, որ կա Բաքուն, որն ակնհայտորեն դեմ չէ վերադարձը ձգձգելու հարցում, իր սեփական խնդիրները լուծելուն:

Պուտին Արմեն Սարգսյան

Հետպատերազմյա «կարգավորումները», որոնք ուղղված են Հայաստանի քաղաքական ինքնիշխանության որակի զրոյացմանը եւ կիրառման նոմինալ տարածքի սահմանափակմանը, անհնար են առանց բնակչության բարոյալքման, դիմադրունակության վերացման եւ սահմանային վիճակի հասցնելու:

Պատերազմով դրա նախադրյալները ստեղծվել են, Փաշինյան-Սարգսյան-Հարությունյան մակարդակով ծրագիրն ընդունվել է: Հայաստանում ագենտուրայի ու մեդիա-ռեսուրսի միջոցով պետության կիսամեռ մարմնին ամենօրյա ռեժիմով արվում է զրնգուն «հսկիչ կրակոցը»:

Գերիների ու անհետ կորածների հարցով գրոհի է նետված վերջին ռեզերվը՝ հայ «մտավորականությունը»՝ կրեմլյան բեսսմերտնի պոլկի կոչերի համապատասխան ձեւաչափով, որն արդեն իսկ հարված է մեր ինքնությանը, մշակութային կոդին: Զրոյացվում է մեր հազարավոր զինվորների թափած արյան անգինը, ծանր է սա ասելը, բայց պետք է ասվի՝ այն անցնում է ուրիշների «հաշվեկշռին», բնականաբար, որպես Հայաստանի կենսունակության դեմ հերթական փաստարկ:

Կիսվել