Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է
Արդեն տեղեկացրել ենք, որ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, ԱԱԾ-ում է։ Սակայն քիչ առաջ փաստաբանների ուղեկցությամբ դուրս եկավ ԱԱԾ շենքից:
Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը ասաց, որ Վարդան Թովմասյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար և լքել են ԱԱԾ-ն: Նաև նշեց, որ սա բացահայտ ճնշում է Թովմասյանի ընտանիքի նկատմամբ:
Փաստաբանը փոխանցեց, որ կրկին հարցրել են, թե երբ և ինչ միջոցներով է Թովմասյանը վերանորոգել տանիքը: