Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ցուցարարի դին, ով օրերս մուտք էր գործել խորհրդարան
Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ցուցարարի դին, ով օրերս մուտք էր գործել խորհրդարան
Ըստ տելեգրամյան Mediaport ալիքի՝ երեկ կեսգիշերին Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ցուցարարի դին, որը օրերս խորհրդարան մուտք գործելուց հետո, նստել էր Աժ նախագահ Արարատ Միրզոյանի բազկաթոռին և ծխել:
Մերձավոր շրջապատի վստահեցմամբ՝ սա իշխանությունների հաշվեհարարդարն է:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ երեկ ժամը 22։25-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից։
«Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնապանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են Ոստիկանությունից: