Հրադադարի խախտման դեպք Հադրութում․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
Հրադադարի խախտման դեպք Հադրութում․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը առաջին անգամ խախտվել է՝ ռազմական գործողությունների ավարտից եւ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողության սկսվելուց հետո: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության շաբաթ օրը հրապարակված տեղեկագրում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Դիտարկման 23 կետերից ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում իրավիճակի վերաբերյալ եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:
Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք»,- ասվում է տեղեկագրում:
Շաբաթ օրը, ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր դեկտեմբերի 12-ին Ղարաբաղի հարավում Հին Թաղլար եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների մասին: