Հունվարի 1-ից որքան կթանկանա ջրի սակագինը. «Վեոլիա ջուր» ընկերության դեմ մեծ թվով բողոքներ կան. «Ժողովուրդ»
Հունվարի 1-ից որքան կթանկանա ջրի սակագինը. «Վեոլիա ջուր» ընկերության դեմ մեծ թվով բողոքներ կան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը այս տարի էլի բարձրացնել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունն օգոստոսի 8-ին հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ առաջարկել է ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագինը գործող 200 դրամի փոխարեն սահմանել 209 դրամ՝ 1 խմ-ի համար։ Թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը, այս պահին հայտնի չէ, ուսումնասիրում է առաջարկը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ջրի վերջնական սակագինը հայտնի կլինի մինչեւ այս տարվա նոյեմբերի 15-ը: Եթե այն փոփոխվի, ապա թանկացած ջրի համար բնակիչները կսկսեն վճարել 2023 թվականի հունվարի 1-ից:
Իսկ ո՞րն է հիմնավորումը, որ մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Մարիաննա Շահինյանն իր բարձր աշխատավարձ ստացող նախկին համակուրսեցիների հետ ներկայացրել է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ նրանք գրել են, թե այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում սղաճ ունեն։
Այսինքն՝ ընկերության ղեկավար կազմի աշխատավարձը, որ սկսվում է մոտ 3 մլն դրամից, պետք է պահպանվի, տնօրենն ու նրա կուրսեցիները պետք է խելահեղ պարգեւավճարներ իրենք իրենց գրեն ու ստանան, բայց ընկերության սղաճը պիտի բնակիչը լրացնի:
Հիշեցնենք՝ ջրի սակագինը ՀՀ-ում բարձրացել էր այս տարվա հունվարի 1-ին՝ դառնալով 200,47 դրամ՝ գործող 180 դրամի փոխարեն: Հիմա ընկերությունն առաջարկում այն բարձրացնել 9 դրամով:
Ջրի սակագնի բարձրացման այս լուրը խիստ զայրացրել է մեր քաղաքացիներին։ Հայտնի է, որ այս ընկերությունը վատ է կազմակերպում իր աշխատանքը, եւ հարյուրավոր քաղաքացիներ դժգոհ են մատուցած անորակ ծառայություններից: Այս մասին են խոսում նաեւ ՀՀ հանրային ծառայություններ ստացված դիմում-բողոքները:
Այսպես, տարեսկզբից մինչ հուլիս (հուլիս ամիսը ներառյալ) «Վեոլիա ջուր» ընկերության հետ կապված սպառողներից ստացվել է 240 գրավոր դիմում-բողոք, 423՝ բանավոր: Նշենք, որ միայն ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված գրավոր դիմում-բողոքները 54-ն են, իսկ 153-ը՝ բանավոր:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում